Armenpress.am-ը գրում է.

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «թղթի կտոր» Է անվանել ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձեւը, որը դատապարտում Է «Ռուսաստանի սադրիչ գործողություններն Ուկրաինայի դեմ», եւ Վաշինգտոնին կոչ Է արել գիտակցելու իր դերն ուկրաինական ճգնաժամի հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Ամերիկացի դիվանագետների, պաշտոնատար անձանց, ուժային կառույցների ներկայացուցիչների թելադրանքով ուրվագծվել Է Ուկրաինայի ապագան: Ձեւավորվել Է պետական իշխանությունը, ձեւավորվել Է տեղեկատվական քաղաքականությունը, եւ, անտակարույս, քաղաքականությունը, մասնավորապես, Դոնբասի նկատմամբ: Ուստի հերթական թղթի կտորն ընդունելու փոխարեն անհրաժեշտ Է, ինձ թվում Է, գիտակցել իր երկրի եւ իր պաշտոնատար անձանց դերն ուկրաինական ողբերգության հարցում եւ ընդունել որեւիցե այլ հայտարարություն: Օրինակ՝ Ուկրաինայի 2013 – 2014 թվականների իրադարձություններում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դերի վերաբերյալ»,- ասել Է Զախարովան նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել