Ադրբեջանն այսքան տարիների ընթացքում ինչպես համով տոլմա սարքել չսովորեց, այնպես էլ քոչարի պարել չի սովորելու։ Դրանց սարքած տոլման կարծես ծտի կեր լինի՝ փոքրիկ տերևներ, մեջը՝ շատ քիչ միս, շատ պինդ փաթաթած։ Մեր սեղաններին դրված տոլման ամբողջությամբ այլ հոտ ու համ ունի։

Բայց մեկ ա, դա չի արդարացնում մեր կողմից նման աչքփակոցին, որովհետև որոշ նախարարներ շատ խիստ զբաղված են քարոզարշավով, դե նույնիսկ եթե զբաղված էլ չլինեին, մեկ ա, չեմ կարծում, որ որևէ լուրջ ազդեցություն կարող էին ունենալ այն հարցի վրա, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քոչարի պարը համարեց ադրբեջանական։

Իսկ այսքան տարիների ընթացքում մեր կողմից ստեղծած տարբեր ուտելիքների, պարերի կամ այլ բաների համար մենք քանի անգամ ենք դիմել ՅՈՒՆԵՍԿO-ին։ Ինչի՞ համար ենք մենք այդպես անուշադրության մատնում մեր պատմությունը՝ լավ իմանալով, որ հարևան երկիրը գող ու թալանչի է, այդ ճանապարհին չի խնայում նույնիսկ մշակույթը։

Այո՛, մինչև մենք տեր չկանգնենք մեր պատմությանը, հավատացեք՝ միշտ էլ գողանալու են ու իրենցով անեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել