Որքան ժամանակ որ Հայաստանի վարչապետը Նիկոլը լինի, մենք համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու: Մի մասին Նիկոլն է թշնամի հայտարարելու, մի մասը` Նիկոլին: Մեզ բաժանել են սևերի ու սպիտակների, հետո կբաժանեն հայաստանցիների ու ղարաբաղցիների, հետո՝ երևանցիների ու իջևանցիների, ծառայածների ու չծառայածների, հարուստների ու աղքատների, սևահերների ու սպիտակամաշկների, սովորելու ժամանակ կոշիկ ունեցածների ու չունեցածների... Ու սա անվերջ է լինելու, պերմանենտ:

Մենք անընդհատ նման վիճաբանությունների մեջ ենք լինելու, ու բաժանարար գծերը մեզ տրոհելու են մինչև վերջին մոլեկուլը: Մենք միմյանց ատելու ենք: Դա է լինելու Նիկոլի գլխավոր ու անսպառ ռեսուրսը: Դա էր նրա հաջողության գաղտնիքը:

Ինձ այլ բան է հետաքրքրում․ ՔՊ-ում հավաքված մարդիկ շուտով լինելու են անկախ ու օրենքով պաշտպանված, նրանք ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվելու` երկրի շահերո՞վ, թե՞ Նիկոլի տրամադրության փոփոխություններով: Արդյոք կվերածվե՞ն սուբյեկտների, որոնք ունեն ինքնուրույն կարծիք, թե՞ դրանք ներս են գցելու ասֆալտի վրա չպառկելու համար: Երկրորդ տարբերակի դեպքում իրենք պատասխանատվություն են կրելու այն ամենի համար, ինչն արդեն ուրվագծվում է:

Արդեն պարզ է՝ օրենք Հայաստանում չի գործելու, արդեն իսկ չի գործում: Մեզ մնում է բանականությունը՝ որպես վերջին հնարավոր կարգավորող գործոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել