Armenpress.am-ը գրում է.

Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ամնոն Նահաշոնը հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիայում նոր դեսպան չի նշանակելու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Իսրայելը նաև նոր հյուպատոս չի նշանակի Ստամբուլում:

Գազայի հատվածում 2018թ. մայիսին իսրայելա-պաղեստինյան արյունալի բախումներ են տեղի ունեցել, որի ընթացքում երկկողմ զոհերի թիվը հասել է 59-ի: Բախումների պատճառը ԱՄՆ դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումն էր: Բախումներից հետո թուրքական իշխանությունների կողմից Իսրայելին ուղղված սուր քննադատություններից և այն ահաբեկչական պետություն անվանելուց հետո Իսրայելի դեսպանը հետ էր կանչվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել