Life.tert.am-ը գրում է.

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված մթնոլորտ է: Դերասանական կազմը պահանջում է գործող տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը զբաղեցրած պաշտոնից՝ պատճառաբանելով, որ վերջինս չի տիրապետում թատրոնի ղեկավարման հմտություններին և իր գործունեությամբ նպաստում է  դրա կազմաքանդմանը: Դերասաններն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրենց բոլոր մտահոգություններն ու առաջիկա անելիքները:

Tert.am Life-ը ներկա է եղել ասուլիսին, լսել նրանց դիտարկումները, ինչպես նաև զրուցել թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի և նորանաշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդայնի հետ:

Վիգեն Չալդրանայանը դեռ երկու տարի առաջ նախկին նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ ավելի ուշ՝ տնօրեն: Դերասան, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը նկատեց, որ այդ նշանակումն արվել է առանց թատրոնի ստեղծագործական կազմի հետ քննարկման և շոկային է եղել իրենց համար: Հակոբյանի խոսքով, դեռ այն ժամանակ իրենք առարկություն են ներկայացրել Չալդրանյանի պաշտոնավարման հետ կապված:

«Վիգեն Չալդրանյանի ծրագրային ելույթը լսելուց հետո մենք իրեն բացահայտ ասացինք՝ չենք ուզում,  որ դու մեզ կառավարես: Մարդը մեզ տղամարդավարի խոստացավ, որ ինքը պետք է գնա Ամերիկա, իր գործերն ավարտի, և եթե մենք մեկ ամիս անց, սառը ուղեղով զանգենք իրեն և նորից պնդենք, որ չենք ուզում, ինքը չի վերադառնա: Մենք իրոք որոշեցինք մեկ ամիս սառել, դատողություններ անել, քննարկել իրար հետ ու եկանք միահամուռ որոշման. զնագեցինք, ասացինք՝ Վիգեն ջան մի՛ արի, մենք չենք ուզում և հանկարծ ինքը այնտեղից ասաց՝ դուք ո՞վ եք, որ ուզեք կամ չուզեք, ինձ նախարարն է նշանակել, ինքն էլ պետք է հետ կանչի»,-ասաց Դավիթ Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել