Facebook Messenger-ում տարօրինակ խափանում է գրանցվել: Օգտատերերը ավելի վաղ ստացած հաղորդագրությունների ծանուցումներ են ստացել: Իսկ ոմանց մեսենջերը տեղեկացրել է արդեն մահացած ընկերներից ստացած հաղորդագրությունների մասին:

Բրիտանացի Ադամը Twitter-ում գրել է, որ դրա արդյունքում նա կրկին վերապրել է հարազատ մարդու կորուստը:

«Շնորհակալություն Facebook, որ ծանուցում ես ավելի քան 2 տարի առաջ ստացած հաղորդագրությունների մասին, այդ թվում նաև մահացած մարդկանցից: Ես երեկոն վախի մեջ եմ անցկացրել, ինչ է ինձ դեռ սպասվում»,- բողոքել է Ադամը:

Նույնատիպ խնդրի է հանդիպել նաև օգտատեր Մաքս Լաֆեյվը: «Հաքերներ են թե ուրվականներ»,- հարցրել է նա բաժանորդներին:

Հետագայում պարզվել է, որ այս խնդրին են բախվել տասնյակ օգտատերեր:

Facebook-ում կատարվածն անվանել են պատահականություն, գրում է Mashable-ը:

Դա տեղի է ունեցել ծրագրային ապահովման թարմացման արդյունքում, հիմա խնդիրը լիովին վերացվել է: Հայցում ենք ձեր ներողամտությունը թյուրիմացության համար, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել