Սաունա հաճախակի այցելությունները հանգեցնում են մեծ տարիքում սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահացությունների թվի նվազեցմանը։ Այս մասին վկայում են ֆինն գիտնականները իրենց հետազոտություններում, որոնք հրապարակվել են BMC Medical ամսագրում։

Հետազոտություններն անց են կացվել 50 տարեկանից բարձր 1688 ֆինների մոտ, որոնք 15 տարիների ընթացքում անընդհատ նշել են, թե ինչ հաճախականությամբ են սաունա գնում։

Գիտնականները հաշվարկել են, որ շաբաթական 4-7 անգամ սաունա այցելողների շրջանում մահացության ցուցանիշը 1000 մարդու դեպքում 2,7 է կազմում, իսկ շաբաթական մեկ անգամ սաունա հաճախողների մոտ 1000 մարդու դեպքում ցուցանիշը 10,1 է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել