Aravot.am-ը գրում է.

«Ո՞վ է Ձեզ թույլ տվել պարոն վարչապետի պաշտոնակատար, առաջնորդին ոչ վայել ձևով, արտահայտվել բարեկամ պետության ղեկավարների մասին», ասում է Կարեն Օհանջանյանը

Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբևիցե չեմ մտածել, որ Հայաստանի ղեկավարը կարող է Լեռնային Ղարաբաղի հանդեպ ցուցաբերել այնպիսի կատաղություն, որը տեղի է ունենում այսօր: Հայաստանի ոչ մի ղեկավար, ոչ մի պաշտոնատար անձ երբևիցե իրեն թույլ չի տվել արցախյան ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների նկատմամբ դրսևորել նման անհիմն հրապարակային գործողություններ: Ո՞վ է Ձեզ թույլ տվել պարոն վարչապետի պաշտոնակատար, առաջնորդին ոչ վայել ձևով, արտահայտվել բարեկամ պետության ղեկավարների մասին:

Մեր թշնամի երկրի ղեկավարը նույնիսկ նման բան իրեն թույլ չի տալիս: Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն է ընտրել մեր Նախագահին, և պետական իշխանության մարմինները մրցակցային մակարդակի վրա են գտնվում: Ես ներկայացնում եմ Արցախի ժողովրդի մի մեծ մասի կարծիքը, ովքեր վրդովված են Ձեր պահվածքով և պահանջում են Ձեզանից իմանալ Ձեր տեղը և որտեղ են ավարտվում Ձեր լիազորությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել