Panorama.am-ը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր Սիսիանում բնակիչների հետ խոսեց վարկերի հասանելիության, տոկոսադրույքների իջեցման, աշխատավարձերի բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, հարկերի իջեցման անհրաժեշտության մասին։

«Եթե հիմա մի գործարար ունի հարյուր աշխատատեղ, պետությանը հարկ է տալիս ամսական 10 մլն դրամ, հարյուր ընտանիք պահում է, ուրեմն պետք է էդ մարդուն ասել՝  հարկ մի տուր, գիտենք՝ վիճակը ծանր է»,-իր ելույթում նշեց Ծառուկյանը։

Նա այստեղ էլ անդրադարձավ վարկերի խնդրին, նկատեց՝ Հայաստանում չկա բանկային համակարգ։

«Բանկային համակարգ չունենք, կա լոմբարդային համակարգ։ Եթե մարդ վարկ է ուզում, պետք է գրավ դնի։ Ոսկեղենը, անշարժ գույքը գրավ են դնում, հաշվարկում են, եթե գույքն արժե 10 հազար դոլար, քաղաքացուն տալիս են 3 հազար դոլար վարկ, տոկոսադրույքն էլ դնում 8, 10, 12, 14 տոկոս։ Փակեց, փակեց, չէ, բանկը ոչ մի բան չի կորցնում»,-ասաց Ծառուկյանը, ավելացնելով, որ ամենաբարձրը պետք է լինի 2-4 տոկոս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել