Panorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում առերևույթ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի յուրացումների դեպքերի առթիվ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին Արարատի մարզի դատախազությունից ստացվել են Արարատի մարզպետի՝ օգոստոսի 3-ին թիվ 207 կարգադրության համաձայն «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ գրությունն ու կից փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ստուգման են են թարկվել ՓԲԸ-ի՝ 2017 և 2018 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները:

Ստուգման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Աղբյուրի փոխանցմամբ, պարզվել է, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենի կողմից մի շարք անձանց հետ կնքվել են ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, որոնց կատարման նպատակով դուրս է գրվել որոշակի գումար, աշխատանքները սակայն փաստացի չեն կատարվել, թվով 4 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, վերջիններս սակայն փաստացի աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2.200.000 ՀՀ դրամ, որի ծախսերի հիմնավորումները բացակայում են, դրամարկղից կանխիկ վճարումներ են կատարվել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին՝ առանց համապատասխան պայմանագրերի առկայության, կատարվել է վառելիքի ավել ծախս՝ 9915 լիտր, մարզպետի համաձայնության բացակայության պայմաններում կատարվել են անհարկի գնումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել