Հնարավոր չէ զարգացնել տնտեսությունn առանց հստակ, հասկանալի և, ինչու ոչ, «ագրեսիվ» ներդրումային քաղաքականություն որդեգրելու։ Այսօր ունենք մի իրավիճակ, որն իսպառ չի խրախուսում ներդրումները Հայաստանում։ Գիտեմ՝ ինչ կհակադարձեք ինձ, սակայն այն օրենքները, որոնք գործում են հայկական հարկային դաշտում ներդրումները խրախուսելու համար, փաստացի չեն խրախուսում ներդրումները։ Չի կարելի ներդրումները բերել հենվելով միայն անհատների անձնական երաշխավորությունների վրա, դա միայն մասնակի լուծում է։ Պետք է անպայման մշակել մի համակարգ, որի դեպքում ոչ թե մենք պետք է համոզենք ներդրողին, այլ ներդրողն անի ամեն ինչ, որ հայտնվի Հայաստանում։ Կասեք՝ անհնար է, իսկ ես կասեմ, որ Վիետնամի կամ Միացյալ Էմիրությունների օրինակը՝ ձեզ փեշքեշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել