«ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՔՊ վարչության նախագահ և ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ով հեղափոխությունը համարում է ավելի կարևոր իրադարձություն, քան Արցախյան պատերազմը, ՔՊ-ի ամենահարուստ անդամներից է: 

Նա Հրազդանում բազմաթիվ շենք-շինություններ ունի, թանկարժեք ավտոմեքենաներ, վերջերս էլ, ասում են, հին իշխանությունների օրոք իրենից խլված գազալցակայանն է հետ վերցրել: Նրա հայտարարագրում, սակայն, իր ունեցվածքի ոչ ամբողջական մասն է ներկայացված, ներկայացվածի մի մասն էլ «պաշտպանված» է՝ գաղտնի: 2017 թվականին պատգամավորական մանդատը ստանալու դրությամբ Միքայելյանը հայտարարագրել է 14 շենք-շինություն և հողամաս: 

Դրանց մի մասն անավարտ շինություններ են, կիսա­կառույց են, կա մեկ բնակարան, անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված: Որպես շարժական գույք՝  Միքայելյանը հայտարարագրել է նաև մեկ ավտոմեքենա՝ ռուսական արտադրության UAZ 469 մակնիշի: Բայց պատգամավորը, ինչ­պես նկատել ենք նրան Ազգային ժողով աշխատանքի գալիս, բնավ այդ UAZ-ով չի շրջում: Նա ունի թանկարժեք ամենագնացներ՝ Toyota Land Cruiser Prado, Toyota Land Cruiser 200, Mercedes G-Class և այլն, որոնք բոլորն էլ «անվանական» պետհամարանիշներով են՝ 44 404: 

Սրանք այն մեքենաներն են, որոնք ինք­ներս ենք նկատել, չի բացառվում՝ կան նաև այնպիսիք, որոնք չգիտենք: Բայց այս ամենը հայտարարագրում ներկայացված չէ: Իսկ որպես դրամական միջոց՝ Սասուն Միքայելյանը 2017 թ. դրությամբ որևէ գումար չի ունեցել, փոխարենը «Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում ներկայացրել է 100 հազար դրա­մի բաժնեմաս:

Մեկ տարվա ընթացքում՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 0 դրամ ունեցող Սասուն Միքայելյանը ձեռք է բերել 3 հողամաս՝  ընդհանուր 3 միլիոն 100 հազար դրամի, նաև մեկ արտադրական շինություն՝ 1 մլն 700 հազար դրամ արժո­ղությամբ: 

Պարզվում է՝ հարկային տարվա սկզբում Սասուն Միքայելյանն ունեցել է 7 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 1 միլիոն: Այլ տվյալներ առկա չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել