«Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողո­վուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ պետական եկամուտնե­րի կոմիտեի աշխատակիցներից: Նրանց պատմելով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «հրահանգել և պարտադրել է» նրանց իրենց աշխատավարձից Հայաստան համահայկա­կան հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցել: 

Ընդ որում՝ առա­ջին և երկրորդ կարգի մասնագետնե­րը պետք է հիմնադրամի հաշվեհա­մարին վճարեն 5000 դրամ, իսկ գլխա­վոր մասնագետները՝ 12 հազար դրամ: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են վճարելուց, «աշխատանքային խոչըն­դոտների» են հանդիպում: 

Այս խնդրի շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ, որտեղից հայտնեցին հետևյալը. ««Հա­յաստան» համահայկական հիմնադրա­մին հատկացումներ ՊԵԿ-ն իրակա­նացնում է ամեն տարի՝ կամավորու­թյան սկզբունքով: 

ՊԵԿ աշխատա­կիցները, ովքեր ցանկանում են մաս­նակցել հիմնադրամի զարգացման ծրագրերին, տեղեկացվել են այն մա­սին, որ կարող են դիմել հաշվապա­հություն՝ տալով իրենց համաձայնու­թյունը առաջիկա ամսվա աշխատա­վարձից փոխանցում իրականացնելու հիմնադրամի հաշվեհամարին»: 

Բայց մեզ զանգահարողները հակառակն են պնդում: Այս տարիներին, թերևս, տե­սել ենք, թե ինչպես էին պետական համակարգի աշխատակիցները վե­րադասի ակնարկով «կամավոր» նվի­րատվություններ անում զանազան հիմնադրամների: Ու եթե նախկին իշ­խանությունների այդ քայլերը սովո­րական էին ընկալվում, ապա նման հարցերում պարտադրանքը նոր իշ­խանությունների օրոք այնքան էլ լավ չի նայվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել