««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը քննարկման է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով մտադիր է 100 իրավախախտումներից 27-ի համար նախատեսված տուգանքը նվազեց­նել: 

Հիմնականում խոսքն այն իրավախախտումների մասին է, որոնց տուգանքը 30 հազար դրամը չի գերազան­ցում: Միաժամանակ, նախատեսվում է մի շարք իրավախախտումներ քրեականացնել, եթե մեքենան վարում են հարբած կամ թմրանյութ օգտագործած վիճակում: Ի դեպ, այս նախագծի հետ մեկտեղ ներկայացվել է նաև ճա­նապարհատրանսպորտային միջադեպերի մասին վիճակագրական տվյալներ: 

Այդ առումով իրավիճակն առա­վել քան սարսափելի է: 2006-2011 թվականների ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազ­մել է 2002 պատահար: Իսկ 2012-2017 թվականների ընթացքում՝ տեսանկարահանող սարքերի ներդրումից հե­տո, նշված թիվը կազմել է 3120 պատահար: Այսինքն՝ մոտ 55 տոկոսով ավելացել է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել