«Երեկ Արագածոտնի մարզից տեղեկություն ստացանք, որ «երևանցի» մարզպետը՝ Դավիթ Գևորգյանը, համայնքապետերի վրա «պլան» է դրել՝ ԱԺ ընտրություններին «Իմ քայլի» համար հավաքել այնքան ձայն, որքան հավաքել էին 2017-ին ՀՀԿ-ի համար: 

Այս տարածքում քարոզարշավ է իրականացնում նաև ՀՀԿ-ական նախկին մարզպետ, ռեյտինգային թեկնածու Սարգիս Սահակյանը: Նա ու իր թիմը տաքսիներով են շրջում, վախենում են տհաճ միջադեպերի մեջ ընկնել, համայնքներում գաղտնի հավաքներ են կազմակերպում՝ իր նախկին ենթակաների աջակցությամբ: Սահակյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին. «Ձեզ մեկնաբանություն չունեմ»: 

Մարզի երբեմնի տիրակալ Աղվան Հովսեփյանը, ասացին, ձեռքերը լվացել է՝ չի աջակցում նույնիսկ իր ընկերներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել