Operativ.am-ը գրում է

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 30 տարին չբոլորած ամենահարուստ հայտնիների ցանկը, որը գլխավորում է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենաերիտասարդ կին գործարար Քայլի Ջեները:

Հայտնի է, որ 21-ամյա Ջեներն ունի դիմահարդարման պարագաների սեփական բրենդը (Kylie Cosmetics), որի շնորհիվ նա 2017թ. հունիսից մինչև 2018թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում 166,5 մլն դոլար է վաստակել: Արդյունքում երիտասարդ մայրիկի կարողությունը հասել է ոչ ավել, ոչ պակաս՝ 900 մլն դոլարի:

Երկրորդ հորիզոնականում է բրիտանացիերաժիշտ Էդ Շիրանը: Քսանյոթամյա աստղը մեկ տարում 110 մլն դոլար է վաստակել:

Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը: Քսանվեցամյա մարզիկը մեկ տարում 90 մլն դոլար է վաստակել:

Աղբյուրը նկատում է, որ 30 տարին չբոլորած ամենահարուստ աստղերի ցանկում գերիշխում են մարզիկները: Առաջատար տասնյակում կա հինգ մարզիկ, չորս երաժիշտ և իրապատում շոուի մեկ աստղ:

Հատկանշական է, որ ցանկում ներառվել է ընդամենը երկու կին, և Ջեները նրանցից մեկն է: Մյուսը 28-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթն է, որը մեկ տարում 80 մլն դոլար է վաստակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել