Բաղադրամասեր

  • Խմորի համար՝
  • ձու - 2 հատ,
  • շաքարավազ - 250 գ,
  • ալյուր - 200 գ,
  • կաթ - 150 մլ,
  • կարագ - 100 գ,
  • ջուր - 200 մլ,
  • կակաոյի փոշի - 50 գ,
  • սոդա - 2 թ/գ,
  • փխրեցուցիչ - 2 թ/գ,
  • Կրեմի համար՝
  • կարագ - 200 գ,
  • շաքարի փոշի - 150 գ,
  • սերուցքային պանիր - 500 գ,
  • թխվածքաբլիթ - 6-7 հատ

Պատրաստման եղանակը

  • Ալյուրը (100 գ), սոդան (1 թ/գ), փխրեցուցիչն (1 թ/գ) ու կակաոյի փոշին (30 գ) անցկացնում ենք մաղով, այնուհետև ավելացնում ենք 120 գ շաքարավազն ու խառնում։
  • Ավելացնում ենք 1 ձու, կաթի կեսը, ապա հարում ենք հարիչով, սակայն շատ ցածր արագությամբ՝ վերածելով միասեռ զանգվածի։
  • Ստացված զանգվածին ավելացնում ենք 100 մլ եռացրած ջուրը, ապա խառնում ենք ու լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Եփում ենք 35 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում։
  • Նույն ձևով ու չափաբաժնով պատրաստում ենք տորթի երկրորդ խմորաշերտը։
  • Պատրաստ լինելուց հետո երկու խմորաշերտերն էլ իրենց հերթին բաժանում ենք երկու մասի՝ ստանալով 4 շերտ։
  • Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ փափկած կարագն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ ու պինդ զանգված։
  • Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք լավ սառած սերուցքային պանիրը և շարունակում ենք հարել։ Կրեմի ¼ մասն առանձնացնում ենք, իսկ մյուս մասին ավելացնում ենք մանրացրած թխվածքաբլիթներն ու խառնում ենք։
  • Բոլոր խմորաշերտերը պատում ենք կրեմով, սակայն վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք առանձնացրած կրեմով։
  • Տորթը զարդարում ենք մնացած կրեմով ու թխվածքաբլիթներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել