Operativ.am-ը գրում է

Էյֆելյան աշտարակի աստիճանավանդակի մի հատվածը հանվել է աճուրդի ու վաճառվել 191.000 դոլարով՝ մեկնարկային գնից եռակի թանկ:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, վաճառված հատվածի վրա կա մոտ երեսուն հատ երկաթյա աստիճան, որոնք նախկինում գտնվել են աշտարակի երկրորդ և երրորդ հարկերի միջև:

Աճուրդը կայացել է Փարիզում: Նմուշը ձեռք է բերել մասնավոր հավաքորդ՝ Մերձավոր Արևելքից:

Ի սկզբանե Artcurial աճուրդի տունն ակնկալում էր աստիճանավանդակը վաճառել 60.000-80.000 դոլարով:

4,3 մ բարձրությամբ աստիճանավանդակն Էյֆելյան աշտարակից հեռացվել էր 1983թ.՝ վերելակի տեղադրումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել