Armenpress.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդել, որ Վերաքննիչ դատարանը կասեցնի բողոքների վարույթը և դիմի ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նոյեմբերի 27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել