Life.tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 13-ին մեծ էկրան կբարձրանա «Ձյունանուշ» մանկական հեքիաթ ֆիլմը, որի մասին Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է: Ձյունանուշի կերպարը մարմնավորում է դերասանուհի Շուշաննա Թովմասյանը: Սա Շուշաննայի առաջին դերակատարումն է գեղարվեստական ֆիլմում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր հերոսուհու և փոքրիկ խաղընկերների հետ աշխատանքի մասին:

Մանկական լսարանին հասցեագրված ֆիլմն ամանորյա հրաշքի ու դրան հավատալու մասին է: Ըստ սցենարի երեխաները, որոնք սպասում են ամանորյա հրաշքին, նամակ են գրում Ձմեռ պապին, որպեսզի ստանան իրենց նվերները: Նրանց ընկերներից մեկը չի հասցնում իր նամակն ուղարկել և օգնության է հասնում Ձյունանուշը: Շուշաննայի խոսքով թե՛ իր կերպարը, թե՛ ֆիլմի սցենարն իրեն գրավել են և նպաստել առաջարկն ընդունելու հարցում:

«Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Արմեն Սիմոնյանից: Միասին քննարկել ենք, փորձել ենք հասկանալ կերպարի առանձնահատկությունները: Սիրով համաձայնեցի, քանի որ առաջին հերթին լավ թիմ էր աշխատում, կար շատ հետաքրքիր լուծումներով սցենար, հավանեցի նաև իմ կերպարը: Դրանք ինձ համար ամենից կարևոր նախադրյալներ են: Սա իմ առաջին աշխատանքն է գեղարվեստական ֆիլմում և կարծում եմ՝ արդեն ժամանակն էր հանդես գալ նաև այս ձևաչափում: Ես վստահ եմ՝ չեմ ափսոսի, որ ներգրավված եմ եղել այս կազմում, որովհետև ամբողջ պրոցեսը ցույց է տվել, որ հետագայում պտուղները պետք է լավը լինեն, դրա համար մեծ անհամբերությամբ ինքս էլ սպասում եմ ֆիլմի պրեմիերային»,-ասաց Շուշաննան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել