Վերջին ժամանակներս բավականին տարածված է դարձել «խորքային քննարկում» ասվածը։ Պարզ ասած՝ այս ամենը նման է ուշ երեկոյան խոհանոցում անսպասելիորեն սկսված փիլիսոփայական խոսակցության։ Սակայն այսօր այն դարձել է կոմունիկացիայի ձև, որն օգնում է մարդկանց ավելի լավ ճանաչել միմյանց։

Այս 9 հարցերը կստիպեն ձեր զրուցակցին մտածել այն բաների մասին, որոնց մասին նա հավանաբար երբեք չէր մտածի։ Պատասխանել հարկավոր է ոչ թե մեկ բառով, այլ որքան հնարավոր է ընդարձակ։ Միևնույն ժամանակ, ճիշտ պատասխան գոյություն չունի։ Սակայն, ինչպես շատերը սիրում են ասել, ճիշտ տրված հարցն արդեն իսկ պատասխան է։

Կբացեի՞ք ծրարը, եթե իմանայիք, որ նրա մեջ գրված է ձեր մահանալու օրը։

Պատասխանի միջոցով հնարավոր է հասկանալ՝ մարդու ֆաթալիզմի աստիճանը և նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ։

Ընկերություն կանեի՞ք ինքներդ ձեզ հետ։

Պատասխանի միջոցով հնարավոր է հասկանալ մարդու ինքնագնահատականը, նրա լավ և վատ կողմերը, նրա հետաքրքրվածության աստիճանը։

Եթե դուք մարդու գլխավերևում կարողանայիք որևէ բանի վարկանիշի սանդղակ տեսնել, ինչի՞ վարկանիշն այն կլիներ՝ հասարակությունում նրա ունեցած վարկանի՞շը, նրա երջանկության մակարդա՞կը, գումարի քանա՞կը, ապրելուն մնացած օրերի քանա՞կը։

Պատասխանից կարելի է հասկանալ մարդու արժեքները և առաջնահերթությունները։

Ի՞նչ եք անում այս կյանքում, որը ուրիշներն այլ կերպ են անում։

Պատասխանի միջոցով կարելի է հասկանալ ինքնագնահատականը, հումորի աստիճանը, նրա յուրահատկության աստիճանը։

Եթե ձեր զուգընկերը երբեք չիմանա ձեր դավաճանության մասին, դուք կպատմե՞ք նրան այդ մասին։

Այս հարցը մարդու բարոյականության և միմյանց հանդեպ հարաբերությունների չափորոշիչն է։

Ունեցե՞լ եք դեժավյուի զգացողություն։

Պատասխանից կարելի է հասկանալ՝ մարդը ապրում է, թե գոյատևում, նա իրեն զգո՞ւմ է լիարժեք։

Եթե երկու մոլորակներից մեկում բնակվեն միայն կանայք, իսկ մյուսում՝ միայն տղամարդիկ, ի՞նչ ճակատագիր կունենան մոլորակները։

Պատասխանից կարելի է հասկանալ՝ ինչ կարծրատիպեր ունի մարդը, ինչպես նաև նրա տրամաբանական մտածելակերպի բնութագիրը։

Սոված երեխային կերակրելու համար հանցանք գործելը վա՞տ է, թե՞ ուղղակի անհրաժեշտություն։

Այս հարցը կօգնի հասկանալ մարդու բարոյականության և ընտանիքի հանդեպ նրա վերաբերմունքի աստիճանը։

Ի՞նչ կաշխատեիք, եթե երջանկությունը դառնար գլխավոր արժույթ։

Պատասխանից կարելի է հասկանալ մարդու իրական երազանքները և հույսերը։

Նմանատիպ հարցերը շատ են։ Այն կարելի է օգտագործել, ինչպես կցանկանաք՝ որպես զբաղմունք խնջույքի ժամանակ, ծանոթանալու կամ մտերմանալու միջոց և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել