Quora հարց ու պատասխանի ծառայության օգտատեր Վարուն Շրիդհարը նշել է էկոնոմ կլասի ինքնաթիռում ուղևորների նստատեղի անհարմարության պատճառը, հաղորդում է The Sun-ը:

«Նստատեղերը պետք է հնարավորինս թեթև լինեն՝ վառելիքի նվազագույն սպառում ապահովելու համար: Ընկերության գործառնական ծախսերի 20-45%-ը բաժին է ընկնում վառելիքին՝ կախված, թե որ երկրի ավիաընկերությունն է»,- պարզաբանել է Շրիդհարը:

Նա հավելել է, որ 2018թ. սկզբին British Airways ավիաընկերությունը Boeing 777-ում էկոնոմ կլասի նստատեղերի հեռավորությունը միմյանցից նվազեցրել է ընդամենը մեկ դույմով, որը, սակայն, հնարավորություն է տվել ամեն շարքում մեկ տեղ ավելացնել:

Այսպիսով, ծախսերը նվազեցնելով, ավիաընկերությունը հաճախ անտեսում է ուղևորների հարմարավետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել