Mars InSight ավտոմատ կայանի Mars Cube One միկրոարբանյակը Երկիր է փոխանցել առաջին լուսանկարը, որն արվել է Կարմիր մոլորակից վեց հազար կիլոմետր հեռավորությամբ:

Mars InSight կայանն արձակել են մայիսի 5-ին, Կալիֆոռնիայում ԱՄՆ ՌՕՈՒ բազյից: Սարքավորումը հաղթահարել է 480 մլն կմ:

Դրանից հետո Mars InSight ավտոմատ կայանի մոդուլը հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի հասարակածի մերձակայքում՝ Էլիզի սարահարթում: Տվյալ շրջանի մակերևույթը հարթ է, այդ պատճառով մասնագետներն այդ են ընտրել:

Մի քանի շաբաթ անց կմեկնարկի Մարսի սեյսմիկ ուսումնասիրությունը: NASA-ի խնդիրն է ուսումնասիրել Կարմիր մոլորակի երկրաբանական ակտիվությունը, ինչպես նաև մարդկաց արշավախմբի համար հող նախապատրաստելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել