Հոնկոնգում սեքս տիկնիկներով առաջին հասարակաց տունը փակվել է՝ սեփականատիրոջ ձերբակալությունից և ոստիկանության հատուկ գործողությունից հետո: Այս մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը:

Հաստատությունը բացվել է սեպտեմբերին: Այցելուները մեկ ժամի համար 480 հոնկոնգյան դոլար են վճարել՝սեքս տիկնիկի հետ սենյակում մեկ ժամ անցկացնելու համար, որտեղ հեռուստացույցով պոռնո են ցուցադրել:

Հաստատությունում հատուկ գործողության արդյունքում առգրավել են հեռուստացույցները և պոռնոգրաֆիայի կրիչները, ինչպես նաև 18 անպատշաճ իր: Սեքս տիկնիկները դրանցում ներառված չեն և տեղում են մնացել:

Ոչ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հասարակաց տան սեփականատիրոջը կասկածում են սեքս խաղալիներ վաճառելու և պոռնոգրություն ցուցադրելու մեջ: Վերջինին գրավի դիմաց ազատ են արձակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել