Ես պահանջում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, որպեսզի այս տեսանյութի մեջ գտնվող անձի հայտարարությունն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկեն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները՝ հայտնաբերելու նրան և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու:

Միևնույն ժամանակ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը աջակցելու քննությանը և դիմելու դատարան՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ զրպարտության միջոցով իմ պատվին, արժանապատվությանը, բարի համբավին պատճառած վնասը փոխհատուցելու համար:

Ամեն մեկը պիտի պատասխանատու լինի իր արածի և ասածի համար:

Ակնկալում եմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարության, ինչպես նաև 1in.am կայքի գլխավոր խմբագիր և սեփականատեր Արման Բաբաջանյանի աջակցությունը՝ հայտնաբերելու այս անձին, նաև գործը ամբողջությամբ և անաչառ լուսաբանելու հարցում:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել