Hraparak.am-ը գրում է.

Այսօր արտառոց դեպք է գրանցվել Շիրակի մարզի Արևիկ գյուղի դպրոցում, որտեղ երկու 3-րդ դասարանի աշակերտուհիներ ընկել են դպրոցի պատշգամբից։ Ինչպես տեղեկացանք, աշակերտները դասերից հետո մնացել են դասարանը կարգի բերելու՝ դասղեկի հանձնարարությամբ։

Երբ փորձել են պատուհանագոգի ծաղիկները ջրել, սայթաքել են, ընկել։ Նրանցից մեկը բարեբախտաբար չի վնասվել, մյուսին կոտրվածքներով հասցրել են Գյումրու բշժկական կենտրոն, որտեղ երեխային վիրահատել են։

Ըստ գյուղի բնակիչների, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դասղեկին շտապ տուն են կանչել՝ ասելով, որ նրա փոքրիկը վատառողջ է։ Ստիպված է եղել աշակերտներին մենակ թողնել և գնալ տուն։

Նշենք, որ դպրոցը գտնվում է գյուղից բավականին հեռու։ Երեխաներին օգնություն ցույց են տվել բավականին ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել