Panorama.am-ը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների երրորդ օրը՝  նախընտրական քարոզարշավը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսեց Շենգավիթ վարչական շրջանում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության  անդամ Գևորգ Գորգիսյանը ՆԺդեհի հրապարակի մոտ հանդիպեց շենգավիթցիների հետ, բարձրախոսով ներկայացրեց իրենց համամասնական ցուցակի առաջին չորս տեղերը զբաղեցնողների անուն-ազգանունները, ծրագրային դրույթները:

Նա նշեց, որ իրենց կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է երկիրը կառուցելու պատրաստ թիմով:

«Դեկտեմբերի 9-ին ընտրեք թիվ 5-ը, ընտրեք լուսավորը: Նոր Հայաստանում բացառիկ հնարավորություն ունենք կառուցելու մեր երազանքների երկիրը, այն Հայաստանը, որտեղ մարդն է գերագույն արժեք, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է ազնիվ աշխատանքով ապրել արժանապատիվ և երջանիկ, այն Հայաստանը, որտեղ մեր երեխաներն ունեն երազանքներ, դրանց հասնելու հնարավորություն ու հստակ ճանապարհ»,- ասաց Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ այդպիսի Հայաստան կերտելու համար է «Լուսավոր Հայաստանը»-ն իր պրոֆեսիոնալ թիմով մտել պայքարի մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել