Հնարավոր է՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի-1-ը Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայանա «դարի գործարքը»: Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ Արգենտինայի մայրաքաղաքում կայանալու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հանդիպումը (վերջինի նախաձեռնությամբ), որի թեման, վստահաբար, լինելու է Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի դաժան սպանության դեպքը: Աղմկահարույց հանցագործության հետքերն անշեղորեն տանում են դեպի սաուդյան արքայազնը, որի մասին միտումնավոր կերպով անընդհատ ակնարկում է Թուրքիայի առաջնորդը: Հնարավոր հանդիպմանը ծավալվելիք սակարկություններին մեծ հավանականությամբ կարելի է կանխատեսել Դոնալդ Դրամփի վարչակազմի անուղղակի ներկայություն-ազդեցությունը: Իսկ սակարկության ընթացքը կարելի է ներկայացնել հետևյալ պատկերավոր բնութագրմամբ՝ «սաուդյան արքունիքի որ գանձերից որքան է անհրաժեշտ Էրդողանի բերանը կողպելու համար»:))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել