«Այս ընտրությունների ավարտից հետո ամենաինտրիգային հարցը, որ ծագելու է իշխանության և հան­րության համար, Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցն է: Դեռևս ընտրություններից առաջ խոսակցություններ կային, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունում 4 անուն է քն­նարկվում. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ «Ելք» խմբակցու­թյան ղեկավար Լենա Նազարյանի և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: 

Նախնական տեղեկություններով՝ ամենահավանական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, որին ԱԺ նախագահ նշանա­կելով՝ Նիկոլ Փաշինյանը միանգամից  երկու նապաստակ է խփում, մեկն այն է, որ ազատվում է իրեն չարդարացրած առաջին փոխվարչապետից, որն իր հավատարիմ զինակիցներից է և չի կարող համարժեք պաշտոն չստանալ: Մյուսն այն է, որ հնարավորինս անցնցում լուծում է ԱԺ ղե­կավարի հարցը, որը հնազանդորեն կծառայի իրեն:

Արայիկ Հարությունյանի պարագայում, ասում են, կան կոնկրետ խոչընդոտներ: Մասնավորապես՝ ինչ-որ կոմպրոմատ, որն ընդդիմու­թյունը կդնի շրջանառության մեջ, եթե պարզվի, որ ՔՊ թեկնածուն ինքն է, ուստի, որպեսզի կոմպրոմատը «չաշխատի», որոշել են հրաժար­վել վերջինիս թեկնածությունն առաջ մղելու մտքից:

Լենա Նազարյանի դեպքում խնդիրն այն է, որ նրա ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հարցն է նաև դրված: Նա ցուցակի 38-րդ համարն է, զբա­ղեցնում է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, բայց, ըստ ամենայնի, նրա աշխատանքից դժգոհություններ կան, ուստի հնարավոր է, որ նա տեղափոխվի ԱԺ, իսկ կինը՝ հեղափոխության ակտիվ մասնակից Լե­նա Նազարյանը՝ կառավարություն:

Կարելի է ենթադրել, որ դա կարող է լինել կամ փոխվարչապետի, կամ առնվազն նախարարի կարգավիճա­կով:

Ալեն Սիմոնյանի դեպքում թեև արտաքուստ խանգարող հանգամանքներ չկան, սակայն նրա նկատ­մամբ ՔՊ վարչությունում խանդ կա և որոշակի նեգատիվ վերաբերմունք, ինչն արտահայտվեց Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ: Ալեն Սիմոնյանի հանդեպ ակնհայտորեն վերապահումներ ունի նաև Նիկոլ Փաշինյանը, ուստի քիչ հավանական է, որ նա զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը:

Սակայն ամենաուշագրավն այն է, որ Փաշինյանը որոշելու է խաղա­քարտերը մինչև վերջին պահը չբացել՝ դրանով իսկ անորոշ և անառողջ մրցակցային մթնոլորտ ստեղծելով կուսակցությունում, որտեղ ձայներ տանելու դաժան մրցապայքար է սկսվել: Ոմանց թվում է, թե ռեյտինգային ընտրակարգով տարած քվե­ների հիման վրա է կատարվելու ապագա պաշտոնաբաշխումը, ուստի այս օրերին քափ-քրտինթ մտած՝ ընտրաձայներ են հավաքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել