Բաղադրամասեր

  • Կարագ – 2 ճ/գ,
  • Ալյուր – 2 ճ/գ,
  • Մսի արգանակ – 4 բաժակ,
  • Սպիտակ չոր գինի – կես բաժակ,
  • Հոլանդական պանիր – 750 գ,
  • Ձվի դեղնուց – 2 հատ,
  • Թթվասեր – 2-3 ճ/գ,
  • Մաղադանոս, աղացած սև պղպեղ,
  • Մշկընկույզ, սխտոր

Պատրաստման եղանակը

  • Բարակ պատերով կաթսայի մեջ կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը, խառնել: Փոքր առ փոքր ավելացնել տաք արգանակը, շարունակել խառնել: Ավելացնել գինին, մանրացրած սխտորը, պղպեղը և մշկընկույզը: Եռացնել, խառնել, ավելացնել քերած պանիրը: Երբ պանիրը հալվի, ապուրը պատրաստ է:
  • Կոտրել 2 ձվերը, սպիտակուցներն առանձնացնել, դեղնուցը հարել թթվասերի հետ, ավելացնել ապուրի վրա և լավ խառնել: Ավելացնել պանրի կտորները և մանրացրած մաղադանոսը: Մատուցել տաք վիճակում, տապակած հացի կտորների և ճզմած սխտորի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել