SpaceX- ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր՝ Մարս թռչելու հավանականությունը կազմում է 70%։

HBO-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Մարսի ուսումնասիրությունը մեծահարուստների համար ուղղակի ֆանտազիա չէ։

Նա նշել է, որ Մարսում մահանալու հավանականությունը ավելի մեծ է, քան Երկրի վրա։ Մահանալու մեծ հավանականություն կա նաև ճանապարհորդության ընթացքում։ Նա ավելացրել է, որ իրենք կարծում են, որ կկարողանան վերադառնալ, սակայն վստահ չեն։

Ըստ Մասկի՝ չնայած որ թռիչքը դեպի Մարս հեշտ չի լինելու, սակայն ավելի դժվար է լինելու վայրէջքը։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ թռիչքը հնարավոր է իրականացնել մոտակա 7 տարվա ընթացքում։ Նա նաև ավելացրել է, որ, չնայած մեծ վտագին, ինքն էլ մեծ սիրով կթռչի Մարս։

Մարս թռչելու համար տոմսի գինը հասնելու է մի քանի հարյուր հազար դոլարի։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել