Լոնդոնի «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» աճուրդում 1.8 միլիոն ֆունտ սթեռլինգով վաճառվել է Նիկոլայ I-օրոք պատրաստված և մինչ օրս պահպանված ճենապակյա ծաղկամանը: Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան կայքում:

Դրա վրա ավստրիացի կայսր Ֆրանց Առաջինի դիմանկարն է: Նախկինում այն պահվել է Իսպանիայում՝ մասնավոր հավաքածուներից մեկում:

Աճուրդում վաճառվել են նաև Այվազովսկու, Բակստի և այլ ռուս նկարիչների կտավներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել