Armenpress.am-ը գրում է.

Շնողի ՀԷԿ-ը չի կառուցվի առանց համայնքի համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Ընդհանրապես, Հայաստանում բացառվելու է այն պրակտիկան, երբ առանց համայնքի համաձայնության որևէ խոշոր բնապահպանական նշանակություն ունեցող նախագիծ է իրականացվում։ Շնողի ՀԷԿ-ը չի կարող կառուցվել առանց համայնքի համաձայնության. եթե անհրաժեշտ լինի համայնքային հանրաքվե կիրականացնենք»,- շեշտեց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել