Լվացքի մեքենան զգալիորեն թեթևացրել է կանանց վիճակը և այսօր լվացք անելու համար պահանջվում է ընդամենը մեկ-երկու կոճակ սեղմել: Որպեսզի լվացքի մեքենան ավելի երկար ծառայի պետք է պատշաճ ձևով խնամել այն:

Այս 5 հնարը կօգնեն ճիշտ խնամել լվացքի մեքենան:

Մաքրել մանժետը

Ողջ կեղտն ու բորբոսը ամենից հաճախ կուտակվում է ռետինե մանժետի մեջ: Եվ հատկապես այդ հատվածը պետք է մշտապես լավ մաքրել: Մանժետը կարելի է մաքրել սոդայի կամ այլ մաքրող միջոցի օգնությամբ: Սակայն ցանկալի չէ օգտագործել քլոր պարունակող միջոցներ: Քլորը կարող է դեֆորմացնել ռետինը:

Սպունգի վրա լցնել մաքրող միջոցի որոշակի քանակություն և խնամքով մաքրել մանժետը, այդ ընթացքում աշխատեք չձգել ռետինե մանժետը, որպեսզի այն չվնասվի:

Լվացքի մեքենայի դուռը

Լվացքը ավարտելուց հետո մեքենայի դուռը միշտ թաց է մնում: Դուռը միշտ բաց թողեք, որպեսզի բորբոս չառաջանա:

Լվացքի փոշու և այլ միջոցների համար նախատեսված կոնտեյներ

Ժամանակ առ ժամանակ պետք է հանել լվացքի փոշու ու լվացող այլ նյութերի համար նախատեսված կոնտեյները: Ցանկացած մաքրող միջոցով լվացեք, ապա լավ չորացրեք: Ժանգոտած նստվածքը մաքրելու համար կոնտեյները 30 րոպե պահեք սոդայի ու քացախի խառնուրդի մեջ:

Թմբուկի մաքրումը
Տաքացուցիչի ու թմբուկի վրա հաճախ հանքանյութերի նստվածք է առաջանում, դա կարելի է հեռացնել շատ արդյունավետ և շատ մատչելի միջոցով: Այդ նստվածքը կարելի է մաքրել քացախով կամ կիտրոնի աղով: 1-6 տուփ կիտրոնի աղը, կախված լվացքի մեքենայի ծավալից ու կեղտոտվածությունից, լցնել լվացքի մեքենայի փոշու համար նախատեսված բաժնում, միացնել առավելագույն ջերմաստիճանի ու ժամանակի ռեժիմը:

Ջրահեռացման պոմպ

Ջրահեռացման պոմպը ևս մաքրման կարիք ունի: Եթե հետևողական և ժամանակին մաքրում չիրականացվի, ապա ջուրը կարող է վեր բարձրանալ: Ի ուրախություն լվացքի մեքենա օգտագործողների, այդ պոմպը շատ հեշտությամբ է մաքրվում: Դրա համար պետք է բացել զտիչի դռնակը, որը գտնվում է լվացքի մեքենայի ներքևի հատվածում: Նախապես հատակին պետք է սրբիչ կամ որևէ լաթ փռել, վրան դնել որևէ տարա, որը հնարավոր կլինի այդտեղ տեղավորել: Կափարիչը պտտել ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ ու անցքից հանել կուտակված ողջ կեղտն ու աղբը: Սրբել անցքը, լավ չորացնել և փակել;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել