Ամերիկյան սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայա Գերբերն ընդգրկվել է «Տարվա մոդել» տիտղոսի հավակնորդների ցանկում, հաղորդում է Just Jared պարբերականը:

Բրիտանական նորաձևության խորհուրդը, 17-ամյա Գերբերից բացի, հավակնորդների ցանկում ընդգրկել է մոդելներ Ադուտ Ակեչին, Ադվոա Աբոախին, Բելլա Հադիդին, Վինի Հարլոուին:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլում:

Ապրիլին Chanel ֆրանսիական նորաձևության տան գովազդային արշավին մասնակցած ամերիկյան սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի անչափահաս դստեր լուսանկարները բացասական արձագանք են առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում: Շատերը նշել են, որ Քայա Գերբերը դեռ շատ երիտասարդ է, իսկ նրա կրած հանդերձանքը՝ չափազանց բաց իր տարիքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել