Ոմանք ենթադրում են, որ Wi-Fi-ը գերազանցում է ժամանակակից բջջային ինտերնետի որակով և արագությամբ, սակայն դա պարտադիր չէ, քանի որ շատ երկրներում անլար ինտերնետ կապն ունի լուրջ թերություններ: OpenSignal ընկերությունը անցկացրել է ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆրիկան, Լատինական Ամերիկան, Մերձավոր Արևելքը և նույնիսկ Եվրոպայի որոշ մասեր, բջջային ինտերնետը շատ ավելի արագ է գործում, քան Wi-Fi-ը՝ տեղեկացնում է Engadget UK-ը։

Տեխնոլոգիաների միջև տարբերությունը երբեմն հսկայական է: Օրինակ՝ արագ բջջային ինտերնետի շնորհիվ օգտվողը կարող է հեշտությամբ բեռնել էջերը Իրանում կամ Հարավային Աֆրիկայում, ինչը չի կարելի ասել Wi-Fi-ի մասին: Լիբանանում բջջային ինտերնետի արագությունը Wi-Fi-ից 25 Մբիթ/վ-ով ավելի արագ է: Այնուամենայնիվ, Հոնկոնգում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Միացյալ Նահանգներում, անլար տեղական ցանցը օգտվում է անսահմանափակ ժողովրդականությունից և տեղադրվում է գրեթե ամեն անկյունում՝ օգտվողների հարմարավետության համար:

Արդյունքները ստիպել են բազմաթիվ վերլուծաբանների վերանայելու այն փաստը, որ Wi-Fi-ն ավելի լավն է և միշտ հարմար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել