Արդեն նորաձև է դարձել պաշտամունքային ֆիլմերի և սերիալների վերափոխումները: Վերջերս Hollywood Reporter-ը հրապարակել է նոր հարցման արդյունքները, որը ցույց տվեց, թե հեռուստադիտողներն անցյալ տարիների որ ֆիլմերը կցանկանային նորից տեսնել էկրաններին: Պարզվում է, որ Ռոբերտ Զեմեքիսի լեգենդար «Վերադարձ դեպի ապագա»-ն առաջին տեղում է։

Հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ իրենք ուրախ կլինեն դիտել Մարտի Մակֆլայի և դոկտոր Էմմեթ Բրաունի նոր արկածները: Երկրորդ ֆիլմը, որը հարցվածները կցանկանային վերաթողարկել «Խաղալիքների պատմություն» անիմացիան է։

Երրորդ տեղում է «Ինդիանա Ջոնս»-ը: Թեև չորրորդ ֆիլմը ցածր գնահատականներ և բացասական մեկնաբանություններ է ստացել, հեռուստադիտողները դեռևս չեն ուզում հրաժեշտ տալ իրենց սիրելի հերոսին: Եվ նրանք ստիպված չեն լինի դա անել, քանի որ 2021 թ. հուլիսին Սթիվեն Սփիլբերգը խոստանում է վերադարձնել Հարիսոն Ֆորդին վտանգավոր և հետաքրքիր արկածների ճանապարհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել