Անգլիայում ամուսինը խեղդամահ է արել կնոջը վերջին անգամ սիրով զբաղվել հրաժարվելու պատճառով՝ նույնիսկ 100 ֆունտի դիմաց, գրում է The Sun-ը:

Ամուսիններն առանձին են ապրել: Իր մահվանից մեկ օր առաջ 31-ամյա Սոֆին ընկերուհուն ասել է, որ ամուսինը՝  35-ամյա Մարտին Կավանան, իրեն առաջարկել է գումարի դիմաց վերջին անգամ սեքսով զբաղվել: Տղամարդը նրան մշտապես գրել է, թե որքան վատ է առանց իրեն:

Սպանության օրը, երբ ամուսիններն ընդհանուր ընկերների հետ են հանդիպել փաբում, տղամարդը խանդել է կնոջը, որովհետև նա հեռախոսով է խոսել ինչ-որ մեկի հետ: Եվ նրանք սկսել են վիճել:

Սկանդալից հետո հաջորդ օրը Սոֆիի մարմինը հայտնաբերվել է իր իսկ ննջարանում՝ ծածկոցի տակ, այնտեղ է գտնվել նաև կոտրված հեռախոսը: Տղամարդն իր մեղքը չի խոստովանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել