Գիտնականները Միջազգային տիեզերական կայանի վրա Enterobacter բակտերիաներ են հայտնաբերել, որի վիրուսը կարող է վարակել թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց և որը ուժեղ դիմացկունություն ունի հակաբիոտիկների հանդեպ՝ տեղեկացնում է Science Alert-ը։

Միկրոօրգանիզմները հայտնաբերվել են զուգարանից և զորավարժությունների սարքավորումներից վերցված նմուշների շարքում: Դրանց բացահայտման փաստը մասնագետների շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

Միջազգային տիեզերակայանի վրա անգամ մարդկանց համար սկզբնապես ոչ վտանգավոր վիրուսները միջավայրի հատուկ պայմանների պատճառով (միկրոգրավիտացիա, տիեզերական ճառագայթում, ածխածնի երկօքսիդի բարձր մակարդակ և մարդկանց անընդհատ ներկայություն) կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։

Միկրոօրգանիզմների գենետիկական վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ կայանում հայտնաբերված հինգ վիրուսերի գենոմները նման են Enterobacter bugandensis բակտերիաների երեք երկրային վիրուսներին: Դա նորածինների և թույլ իմունային համակարգ ունեցող հիվանդների հիվանդությունների խթանիչն է։

Թեպետ հայտնաբերված վիրուսները դեռ չեն ցուցաբերում պաթոգենիկ հատկություններ, նրանք ունեն 112 գեն, կապված վիրուսի, հիվանդության ընթացքի և իմունային համակարգի դեմ պայքարի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել