Մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխայի մանկական մահճակալը հնարավորիս ուշ փոխարինել մեծով: Անհրաժեշտ է մինչև երեխայի երեք տարին լրանալը սպասել և նոր միայն հրաժարվել բարձր եզրերով մանկական մահճակալից, գրում է The Daily Mail-ը:

Այս խորհրդին հետևելու դեպքում ավելի հեշտ կլինի երեխային քնեցնել, նա գիշերը հազվադեպ կարթնանա և ավելի երկար կքնի:

Փորձագետները այսպիսի եզրահանգման են եկել վերլուծելով 18-36 ամսական հասակի երեխաներ ունեցող 2000 մարդու վարքը: Պարզվել է, որ մանկական մահճակալի վրա քնել են երեխաների 63%-ը՝ 18- 24 ամսականում, 34%-ը՝ 24-30 և 13%-ը՝ 30-36 ամիսների ընթացքում:

Մասնագետների կարծիքով՝ երեխաները սիրում են փոքր տարածքներ և մանկական մահճակալում իրենց պաշտպանված են զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել