Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատեց երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկի փոփոխված տարբերակը: Ըստ այդմ՝ հատուկ ռեժիմը կտևի 60 օրվա փոխարեն 30 օր:

Ուկրաինայի անկախության պատմության ընթացքում առաջին անգամ հայտարարվեց հատուկ ռազմական ռեժիմ, որի նպատակը, ըստ իշխանությունների, պաշտպանունակության մակարդակի բարձրացումն է:

Պորոշենկոյի հակառակորդ քաղաքական ուժերը հայտարարում են, որ սա ընտրություններում հաղթելու շանսեր չունեցող նախագահ Պետրո Պորոշենկոյի վերջին փորձն էլ, որն ուղղված է նախագահական ընտրություններին գոնե մի փոքր ձայներ հավաքելուն։ Նա փորձում է օգտագործել սևծովյան զինված միջադեպը և սահմանափակել մրցակիցների գործունեությունը:

Ուկրաինայում ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 31-ին, իսկ այս պահի դրությամբ նախագահի վարկանիշը երկրում շատ ցածր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել