168.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն բոլոր գործատուներին կոչ է արել ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները կարողանան անարգել մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։ Վրաստանի քաղաքացիները պետության հինգերորդ ղեկավարին կընտրեն նոյեմբերի 28-ին:

Այդ օրը ոչ աշխատանքային օր է հայտարարված ամբողջ երկրում: Նախագահական աթոռի համար կպայքարեն միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն եւ Սալոմե Զուրաբիշվիլին, որին պաշտպանում են գործող իշխանությունները:

«Բոլոր գործատուներին կոչ եմ անում նպաստել այն բանին, որ մեր բոլոր քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու ընտրություններին, եւ չսահմանափակվեն օրենքով նրանց երաշխավորված իրավունքները»,- ճեպազրույցում հայտարարել է Բախտաձեն: Կառավարության ղեկավարը բոլոր քաղաքացիներին կոչ է արել դրսերորել ակտիվություն եւ կատարել երկրի հանդեպ իրենց քաղաքացիական պարտքը, հաղորդել է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել