Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահ Է, որ նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կկարողանա ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանել մեծ առաքելությամբ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը: Նոյեմբերի 28-ին Վրաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Նախագահական աթոռի համար, բացի Զուրաբիշվիլիից, որին աջակցում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, կպայքարի «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնում Է «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումը: «Կարծում եմ, որ մենք այս ընտրություններում կհաղթենք մեծ առավելությամբ: Մեր խնդիրն Է՝ այս ընտրություններում հաղթել մոտավորապես 200 հազար ձայնով:

Դա իրատեսական Է, եւ մենք աշխատում ենք դրա համար»,-հայտարարել Է Կոբախիձեն: Նրա խոսքով՝ այն, որ միտումը շատ դրական Է, հաստատում են նաեւ «Վրացական երազանքի» ներքին ուսումնասիրությունները: Ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ԶԼՄ-ներում սկսել են հայտնվել թեկնածուների վարկանիշների տարբեր հետազոտություններ:

Այսպես, նոյեմբերի 26-ին ipn.ge, ambebi.ge եւ kvirispalitra.ge ժողովրդականություն վայելող ինտերնետ-հրատարակությունները, որոնք մտնում են Palitra Media մեդիահոլդինգի մեջ, հարցում են անցկացրել, որի համաձայն Զուրաբիշվիլին քվեարկության երկրորդ փուլում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Rustavi2 ընդդիմադիր հեռուստաալիքի պատվերով անցկացված հետազոտության համաձայն, այն հարցին, թե «Ում օգտին դուք կվեարկեիք, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր», հարցման մասնակիցների 37 տոկոսը նշել Է Վաշաձեին, իսկ 35 տոկոսը՝ Զուրաբիշվիլիին, հաղորդել Է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել