«Տարբեր մարզերի գյուղապե­տերից լուրեր ենք ստանում, որ ճիշտ է՝ Երևանից հրահանգ­ներ չկան, բայց մարզպետները բոլորին հերթով կանչում են և զգուշացնում՝  եթե իրենց նախա­տեսած տոկոսները «չխփեն», գյուղապետի աթո­ռը «ականջի հետևում կտեսնեն»: 

Ուստի անգամ հանրապետական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին: Բնականաբար, ամենից ակ­տիվն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, ով «Քաղպայմանագրի» վարչության անդամ է և «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկ­նածու: Նա «բռնել է» մարզի համայնքապետերի վախը՝ ասել է, որ խորհրդարան չի գործուղվելու, վերանշանակվելու է իր պաշտոնում, այնպես որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» է կատարելու, թե ով ով է և ինչքանով է օգտակար եղել գործող իշխանություններին»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել