Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ին Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարդաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը ես էլի այստեղ եմ լինելու։ Այս օրը կառավարության արտագնա նիստ է տեղի ունենալու Գյումրիում, երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությունները պետք է գտնենք։ Բոլոր խնդիրները պետք է հատ-հատ քննարկենք ու փորձենք լուծել»,- ասաց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել