Յուրաքանչյուր զույգի մոտ էլ լինում են տարաձայնություններ, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Տղամարդն ու կինը նայում են կյանքին տարբեր անկյունների տակ, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ ժամանակ առ ժամանակ նրանք միմյանց չեն հասկանում։ Կարևորը կարողանալ փոխհամաձայնության գալ և չշոշափել արգելված թեմաներ, որոնք կարող են խորացնել կոնֆլիկտը։

Սակայն ինչպե՞ս հասկանալ՝ սա հերթական վեճն է, թե/ ձեր զույգը գտնվում է բաժանման եզրին։

Ինչպե՞ս է հարաբերությունների հարցերով երկար տարիներ զբաղվող դոկտոր Ջոն Գոթմանը 94% ճշգրտությամբ կանխատեսում բաժանությունը։ Նա մոգ կամ կախարդ չէ, պարզապես լավ գիտի, թե ինչ նշաններով կարելի է տարբերել այն զույգին, որը գտնվում է բաժանման եզրին։

Իր պրակտիկայի ընթացքում հազարավոր զույգերի վարքն ուումնասիրած բժիշկն առանձնացրել է բաժանման հիմնական նախանշանները, որոնք նա անվանել է «Ապոկալիպսիսի չորս ձիավորներ»։ Դրանք են.

1. Քննադատությունը,
2. Չհարգելն ու արհամարհելը,
3. Պաշտպանողական վարքը,
4. Խնդրի մասին չբարձրաձայնելը։Image result

Դոկտոր Գոթմանի կարծիքով՝ ամենից քայքայիչը 2-րդ կետն է՝ զուգընկերոջը չհարգելն ու արհամարհելը։

Այդ ժամանակ դուք սկսում եք չնկատել ձեր զուգընկերոջ դրական կողմերը։ Երբեմն չեք կարողանում գեթ մեկ դրական որակ կամ գործողություն հիշել։

Սակայն պետք չէ հուսահատվել, բժիշկը վստահեցնում է, որ այս փուլը կարելի է հաղթահարել, կրկին վերադարձնել սերն ու հարգանքը, եթե ժամանակին կարողանաք միջոցներ ձեռնարկել։ Հիշեք, թե ինչպես եք հանդիպել, ինչո՞վ է նա ձեզ գերել, ինչպե՞ս են ծնվել ձեր զգացմունքները։ Հիշեք առաջին հանդիպումները, հարսանիքը։ Մոռացեք ամեն վատ բանի մասին, նեգատիվը թողեք անցյալում, թուլացեք։ Զուգընկերոջ բացասական կողմերի վրա կենտրոնանալու փոխարեն նշեք նրա լավ կողմերը։

Սա այնքան էլ հեշտ գործ չէ, բայց լավ աշխատելու դեպքում այն անպայման կբերի իր արդյունքը շատ շուտով։

Դե ուրեմն՝ շունչ քաշեք, մոռացեք ամեն վատ բան և կենտրոնացեք միայն լավի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել