Գրեթե յուրաքանչյուր երրորդ ամերիկացին հայտարարել է, որ մտադիր է «սև ուրբաթի» ժամանակ կողակցից գաղտնի գնումներ կատարել, ընդ որում՝ միայն 36%-ն են կանխիկ գումար ունեցել, իսկ 34%-ը ծախսել են միացյալ բյուջեն։

Ինչպես ցույց է տվել OnePoll-ի կատարած հետազոտությունը, ամերիկացիներն ամենից հաճախ թաքցնում են հենց «սև ուրբաթի» ընթացքում կատարված գնումները(59%)։ Նրանք նաև չեն շտապում պատմել նոր զարդ (48%), սմարթֆոն (41%), ֆոտոխցիկ (37%) և այլ գաջեթներ գնելու մասին։

Չնայած նրան, որ հարցվածները պատրաստ են անցնել բոլոր խանութներով, որտեղ զեղչեր են գործում, նրանցից 69%-ը խոստովանել է, որ դա նրանց համար ավելի բարդ է լինում, ամեն ինչ մեկ վայրից գնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել