Հայաստանում հետհեղափոխական տրամադրությունները թերևս նշանավորվում և կարևորվում են այն համատեքստում, որ դրան պետք է անմիջապես հաջորդի տնտեսական հեղափոխությունը: Այսինքն՝ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուց, քաղաքական մոնոպոլիան կոտրելուց հետո նոր շրջափուլ է սկսվում, երբ գործընթացը շղթայական կերպով շարունակվում է, և հարկավոր է նաև ՀՀ տնտեսությունն ազատել կապանքներից և այդ բլոկում ևս իրականացնել հեղափոխություն: 

Տնտեսական հեղափոխության մոդելի ու դրա իրականացման տեսլականների մասին բարձրաձայնվեց հեղափոխության ուժ հանդիսացող ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից, ով, կարևորելով երկրում իրականացված հեղափոխությունը, շեշտեց նաև տնտեսական հեղափոխության կարևորության մասին: Պահը խորհրդանշական էր այն առումով, որ այդ հայտարարությունն արվեց «Ներդրումներ և առևտուր» խորագիրը կրող համաժողովին, որն ուներ նպատակ «ինվեստորներին» ներկայացնելու Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը և տալու երաշխիքներ՝ ներդրումներ կատարելու համար: 

Պետք է առանձնահատուկ նշել, որ Գագիկ Ծառուկյանի միջազգային հարթակներում ունեցած անձնական հեղինակությունն էր այս պարագայում այն լոկոմոտիվը, շարժիչ ուժը, որը կուղղորդի օտարերկրյա ներդրողներին իրականացնելու ներդրումներ Հայաստանում: Բացի այդ՝ Ծառուկյանի ներդրումային քաղաքականությունն էլ ավելի արդյունավետ դարձավ այն պահից սկսած, երբ նա իր անձնական օրինակով սկսեց ցույց տալ արտաքին աշխարհին, որ Հայաստանը ներդրումների առումով ապահով երկիր է, և որ ինքն անձամբ է երաշխավորում այդ ներդրումների անվտանգությունը: Արդյունաբերական քաղաքի հիմնման գաղափարն ու իրականացված գործողություններն ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ էին, երբ նախատեսվում է կառուցել 10-13 գործարան, և դա՝ այն դեպքում, երբ արդեն իսկ կան գործարաններ և արտադրամաս, որոնք այսօր արդեն իսկ գործում են: Դրանք են՝ տեքստիլի արտադրության գործարանը, արևային վահանակների արտադրության գործարանն ու կրիպտոարժույթի արդատրությամբ զբաղվող ֆերման:

Ապագայում՝ 2020 թվականին, նախատեսված է նաև սիլիցիումի՝ երկաթի արտադրությամբ զբաղվող գործարանի կառուցում, որի համար ներդրվելու է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար: Այսինքն՝ Ծառուկյանի պատկերացրած տնտեսական հեղափոխությունը հաստատուն քայլերով ընթացքի մեջ է, և օր-օրի այն ավելի ընդգրկուն է դառնում՝ հաշվի առնելով օտարերկրյա գործարարների հետաքրքրվածությունն ու ներդրումներ կատարելու պատրաստակամությունը: 

Այո՛, վերջնական արդյունքի հասնելու համար երկիրը նոր զարգացման և բարգավաճման մակարդակի բերելու համար հարկավոր է նաև հետևողականություն դրսևորել տնտեսական հեղափոխություն իրականացնելու գործում, ինչը և անում է Գագիկ Ծառուկյանը, իսկ արդյունքները, բնականաբար, արտահայտվելու են տնտեսական աճով, որը կլինի իրական և, հուսանք, նաև երկնիշ, եթե այս տեմպերով առաջ շարժվենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել