Panorama.am-ը գրում է.

Կենդանաբանական այգու նեղոսյան կոկորդիլոսի անկման մասին Panorama.am-ի ունեցած տեղեկւթյունները հաստատեցին  այգուց։

«Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: 

Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո:

Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,-ասաց այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը։

Ավելի քան 20 տարի շարունակ կոկորդիլոսին խնամած Կարեն Մարտիրոսյանը, ում հեռացրել են աշխատանքից, Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատճառը եղել է անգրագիտությունը։

«Դա մեր կենդանաբանական այգու զարդն էր։ Ես վերջերս եմ աշխատանքից դուրս եկել, կենդանին լիարժեք առողջ է եղել։ Լիարժեք։ Ես եմ մեծացրել կոկորդիլոսին,  բաժնի ղեկավարն եմ եղել, 4-5 սմ է եղել, իմ ձեռքերի մեջ է մեծացել, հիմա 3 մետրանոց կոկորդիլոս էր»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել