Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի 1-ին համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս պահին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում է, հանդիպում է թալինցիների հետ։

Նշենք, որ այսօր մեկնարկած նախընտրական քարոզարշավին վարչապետի պաշտոնակատարի առաջին հանդիպումն է հանրության հետ։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը 13:30-ին կլինի Մարալիկ քաղաքում, իսկ հետո՝ 15:00-ին, Արթիկում, ժամը 17:00-ին՝ արդեն Գյումրիում:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար արձակուրդ է վերցնում։ 

«Ես, իհարկե, ակտիվորեն պետք է մասնակցեմ քարոզարշավին»,- ասել է նա։
Հիշեցնենք նաև, որ այսօր մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օրն է: 
Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել